ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 4-ից:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:
Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf: