Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների հետևանքով շարունակվում են լարված մնալ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները։ Այս լարվածության ֆոնին Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, նշել է, որ իրենք պատրաստ են ճզմել իրենց արհամարհողներին։
Հույն բարձրաստիճան զինվորականը ՆԱՏՕ-ի գործընկերներին հաղորդել էր, որ Էգեյան ծովում և հույն-թուրքական սահմանային Մերիչ գետում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները կարող են բախման հանգեցնել: