ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ուրախալի լուր հայտնեց:
«Մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբին Հայաստանում հրաձգային զենքի արտադրություն կսկսվի»,- նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, թե պատգամավորներից մեկը հայտնել է, որ Հայաստանը շուտով զենք կարտադրի:
Հիշեցնենք, որ 1lurer.am-ը հայտնել է, որ հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարան, որտեղ սկզբնական շրջանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքում։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է զրոյից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։