Կորոնավիրուսի վարակի տարածման ծավալները կանխելու նպատակով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հունիսի 4-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:
«Խնդրում ենք այցելել ծառայություն՝ ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից: Քաղաքացիների համար կգործեն ծառայության թեժ գծի 060-713-435 և տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:
Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարությունում: