Ազգային ժողովն այսօր 82 «կողմ» և 17 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Օրինագծին կողմ քվեարկեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն՝ «դեմ», ԼՀԿ-ն էլ բոյկոտեց այն:
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ օրենսդրական այս փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև ներդրվում է արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրաքվեն չեղարկելու ինստիտուտ: Սա, ըստ նրա, կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: