Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի, և խնդրել է օգտատերերին՝ ֆլեշմոբը շարունակել իրենց էջերում:
«Խնդրում եմ՝ ձեր էջերում շարունակեք ֆլեշմոբը. ես այսօր դրան տրամադրեցի այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր:
Այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի: Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում»,- նշված է վարչապետի գրառման մեջ: