Պարետատան որոշմամբ՝ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի քաղաքացիներ, հանրային վերահսկողության ֆլեշմոբի արդյունքում հաջողվեց իրականացնել մինի հեղափոխություն. արդյունքում արձանագրեցինք կարգապահության տեսանելի փոփոխություն։ Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը։ Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը»,- գրել է Փաշինյանը։