Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով վերջերս հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումներին և «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքներին, ընդգծել է, որ դրանք թուրքական իշխանությունների կողմից թշնամանք սերմանող արտահայտությունների և խոսքերի ուղղակի հետևանքն են։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամաքի վրա, որ արդեն մի քանի տարի շարունակվող՝ Դինքի սպանության դատավարության ընթացքում «սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չեն բացահայտվել ու դատապարտվել:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես այդ հանցագործությունների համար մեղադրել է թուրքական իշխանություններին։
Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականաում հետապնդում են հասարակության միասնականությունը խարխլելու և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարություն: