ՀՀ կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին՝ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:
«Խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: