Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լուծարել է կառավարությունը: Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է նախագահի կողմից: Այս մասին հաղորդում է «Բելառուս 1» հեռուստաընկերությունը: Փոխանցում է TACC գործակալությունը:
Կառավարության նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները քննարկվել են այսօր՝ հունիսի 3-ին՝ խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել է նախագահական ընտրություններից առաջ նոր կառավարություն ձևավորելու մտադրության մասին: Ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի օգոստոսի 9-ին:
Բելառուսի ներկա կառավարության անդամները պաշտոնավարում էին 2018-ի օգոստոսի 18-ից: