Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում, պայմանավորված կորոնավիրուսի համավարակի առկա սահմանափակումներով, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանական դպրոցը, համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, քաղաքացիների անվճար իրավաբանական օգնությունը կազմակերպում են առցանց եղանակով՝ յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը։ Ընդմիջում՝ 13։00-14։00։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ փաստաբանական դպրոցի պաշտոնական ինտերնետային կայք (http://www.advschool.am/) կամ զանգահարել (098) 655-601 հեռախոսահամարով։