ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է:
«Յուրաքանչյուր միջոցառում պետք էր անել պատեհաժամ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կա: Որովհետև մեկ օր ուշացումը, երկու օր ուշացումը կարող է լինել ճակատագրական, այդպես էլ եղավ»,- նշեց պատգամավորը:
Թանդիլյանը կոչ արեց քաղաքացիներին՝ հետևել սահմանված կանոններին, դիմակ կրել, որքան էլ դա անհարմար է, հաճախակի ախտահանել ձեռքերը: Ասաց, որ միջոցառումները գուցե ամբողջությամբ չեն պաշտպանում, բայց նվազեցնում են ռիսկը:
«Այո՛, պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը տարբեր ձևեր ու մոտեցումներ ցուցադրելով: Նա, ով որոշում է ընդունել, պետք է ապահովի դրա կատարումը»,- նշեց Թանդիլյանը: