Թուրքիայում ձերբակալվել է Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից էլեկտրոնային նամակներ ուղարկած երկրորդ անձը: Հայտնի է դարձել, որ Է․Բ․-ն, բացի անանուն սպառնալիքներ ուղարկելուց, մեղադրվում է նաև Թուրքիայի նախագահին վիրավորելու համար։ Յուրաքանչյուր մեղադրանքի առթիվ առանձին հետաքննություն է սկսվել։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք սպառնալիքներ պարունակող նամակների էին ուղարկել Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամի էլեկտրոնային փոստին։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն՝ ուղարկված նամակում տեղ էին գտել պնդումներ, թե կազմակերպությունը «եղբայրության հեքիաթներ» է պատմում: Նամակի հեղինակները նաև սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, և հիմնադրամի իրավաբանին։