ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամին:
«Երբ ասում ենք՝ խայտառակ վիճակ, պետք է նայենք համեմատության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում ապրիլին տնտեսական անկումը կազմել է 20 տոկոս, իսկ Հայաստանում՝ 17.2, ԱՄՆ-ում առաջին եռամսյակում տնտեսական անկումը կազմել է 4.8 տոկոս, Հայաստանում՝ + 4 տոկոս, Վրաստանում հունվար-ապրիլին տնտեսական անկումը եղել է -3.6 տոկոս, Հայաստանում՝ -1.7 տոկոս, Ֆրանսիայում առաջին եռամսյակում՝ -5.8 տոկոս, Հայաստանում՝ +4»,- նշեց պատգամավորը:
Իմքայլական պատգամավորն անդրադարձավ նաև գնաճին:
«Ադրբեջանում գրանցվել է +6% միջին տարեկան մթերային ապրանքների գնաճ, Հայաստանում՝ -0.3 %, Ռուսաստանի Դաշնությունում հունվար-ապրիլին՝ +2.6%, Հայաստանում՝ 0.9%, Վրաստանում գնաճը մարտին կազմել է 6.1 %, իսկ մթերային ապրանքների գնաճը՝ 13.4%, Հայաստանում՝ -0.1 տոկոս, այսինքն՝ գնաճ չի եղել, իսկ մթերային ապրանքների գները նվազել են»,- նշեց պատգամավորը: