Ամերիկյան Southwest ավիաընկերության ուղեկցորդուհին բացահայտել է ճշմարտությունը ինքնաթիռում գտնվող որոշ իրերի մաքրության մասին: Նրա հավաստիացումների համաձայն՝ թռիչքների միջև ընկած կարճատև ընդմիջման պատճառով անձնակազմի անդամները չեն կարողանում մանրակրկիտ ախտահանել օդանավի սրահի որոշ բաժիններ ու իրեր: Դրանց թվում են սկուտեղները: Ուղեկցորդուհին խորհուրդ է տվել մի քանի անգամ մտածել նախքան սկուտեղի վրա սնունդ դնելը:
Կեղտոտ տարածքների թվում են ծալովի սեղանները: Օդանավի աշխատակցուհին խորհուրդ է տվել ինքնաթիռ մտնելուց հետո անձեռոցիկով միշտ մաքրել սեղաններն ու այլ իրերի մակերեսները:
Նա նաև զգուշացրել է ուղևորներին՝ երբեք չօգտագործել դիմացի նստատեղի գրպանները, քանի որ դրանք չեն ախտահանվում, իսկ ըստ նրա՝ այնտեղ հաճախ են հայտնաբերում կեղտոտ գուլպաներ, նույնիսկ ներքնազգեստ: