Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջի գրառումը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի արձանագրած իրավախախտումների հիմքով 2019 թվականի ընթացքում հարուցվել է 1228 վարչական վարույթ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 1081 վարչական վարույթ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 13.6%)։
2019-ի ընթացքում հարուցված վարչական գործերի վարույթների արդյունքում վարչական տույժի է ենթարկվել 914 անձ, իսկ 2018-ի ընթացքում՝ 774 անձ: Արդյունքում կիրառված վարչական տուգանքի չափը կազմել է 88.160.000 ՀՀ դրամ՝ 2018 թվականի 70.100.000 ՀՀ դրամի համեմատ։