Առաջին անգամ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսեն քաղաքի ղեկավար է ընտրվել աֆրոամերիկացի Էլլա Ջոնսը: Ըստ դիտորդների՝ ընտրությունը հատկանշական է երկու առումով:
Աֆրոամերիկացի քաղաքապետ է նշանակվել մի քաղաքում, որտեղ 2014 թ. ոստիկանները, պաշտպանվելու պատճառաբանությամբ, սպանեցին 18-ամյա սևամորթ երիտասարդին: Ոստիկանության աշխատակցին այդպես էլ մեղադրանք չներկայացվեց, և միջադեպն առաջացրեց բողոքի մեծ ալիք: Երկրորդը՝ Ֆերգյուսենի քաղաքապետի պաշտոնում աֆրոամերիկացի Էլլա Ջոնսի ընտրությունը, կատարվել է ևս մեկ սևամորթ տղամարդու սպանության առիթով ԱՄՆ-ում տարածված բողոքի ցույցերի ֆոնին: