Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001 թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: