«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․թ․հունիսի 3-ի դրությամբ հավաքվել է ավելի քան 376 հազար ԱՄՆ դոլար, որից 230 հազարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Կայքում ինֆոգրաֆիկայով ցույց է տրվում դրամական նվիրատվությունների աշխարհագրությունը առ 31.05.2020 թ.։
Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին՝ վստահության և շարունակական աջակցության համար։
Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230 հազար ԱՄՆ դոլար աջակցության՝ հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org