Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից 17-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ֆաբրիկան ունի 2700 աշխատող, նրանցից թեստավորվել են 31-ը, թեստավորման գործընթացը կշարունակվի:
Հավելենք, որ քիչ առաջ 72 ժամով կասեցվեց «Գլորիա» արտադրամասի գործունեությունը՝ պարետի ցուցումները չպահպանելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի էջում հրապարակել էր լուսանկար, որում ֆաբրիկայի աշխատակիցներին էին, որոնք շարունակում էին մուտք գործել արդեն իսկ լեփ-լեցուն ավտոբուս:
Պատասխանը չուշացավ. հետևեց պարետի որոշումը՝ արտադրամասի գործունեությունը 72 ժամով կասեցնելու որոշման տեսքով: