ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- գրել է խոսնակը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր և իր ընտանիքի անդամների՝ կորոնավիրուսի ստուգման թեստի պատասխանը դրական է: Վարչապետն աշխատում է հեռավար: