Ֆրանսիայում աստիճանաբար թուլացվում է կարանտինային ռեժիմը, փուլ առ փուլ վերացվում են սահմանափակումները: Հունիսի 2-ից եվրոպական այս երկիրը մտնում է «կանաչ գոտի», քանի որ Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակի քիչ դեպքեր են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ վարակի տարածման տեմպն այս պահին վերահսկելի է, սակայն մարդիկ պետք է զգոն լինեն, քանի որ կորոնավիրուսն ամբողջովին չի վերացել:
Հունիսի 2-ից Ֆրանսիայի բնակիչները կարող են այցելել սրճարաններ, բարեր, ռեստորաններ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Մարդկանց թույլատրված է 100 կմ-ից ավելի հեռու ճանապարհորդել, հաճախել լողավազան կամ մարզասրահ, գնալ լողափ: