ԲԴԽ-ն հունիսի 11-ին հրավիրելիք նիստում քննարկելու է սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. 1lurer.am-ն այս մասին տեղեկացավ ԲԴԽ կայքից:
Արդարադատության նախարարը փաստաբան Ռոբերտ Դավթյանի՝ մարտի 2-ին ու 18-ին ներկայացրած հաղորդումների հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել Տիգրան Փոլադյանի նկատմամբ և նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել դատարան:
Նշենք նաև, որ Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի կրտսեր եղբայրն է: