Հուլիսի մեկից Վրաստանը կսկսի «անվտանգության միջանցքով» օտարերկրացի զբոսաշրջիկների հյուրընկալել կորոնավիրուսի վարակի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիթիշվիլին՝ գրում է Взгляд-ը:
«Զբոսաշրջության վերականգնումը կսկսվի անվտանգության միջանցքներով: Ակտիվ բանակցություններ ենք վարում Իսրայելի, Ավստրիայի, Մերձբալթյան երկրների, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնք հաջողություն են գրանցել վարակի դեմ պայքարում և ունեն վարակի ցածր ցուցանիշ: Աշխատում ենք, որ այդ երկրներից զբոսաշրջիկներ այցելեն մեր երկիր»,- հայտնել է նա:
Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ երկրում զբոսաշրջության վերականգնումը պետք է մտածված ու հետևողական լինի: