ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մոտ երեկ կորոնավիրուս էր հաստատվել, տեղեկացրել է, որ իր և ընտանիքի ինքնազգացողությունը լավ է:
«Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում: Մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ընտանիքի հինգ անդամներից որևէ մեկը չունի վառ արտահայտված ախտանշան»,- պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում է լիարժեք աշխատել, անցկացրել է խորհրդակցություններ: Վարչապետի խոսքով՝ իր աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները:
«Եթե սրացում չլինի, նախկին ռեժիմով կշարունակեմ աշխատել»,- նշեց նա: