Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Սարգսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ: