Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր ֆաբրիկայի աշխատողների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարը: Տրանսպորտային միջոցը լեփ-լեցուն էր, սակայն մարդիկ շարունակում էին նստել՝ չպահպանելով պարետի ցուցումները:
«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,- գրել էր Փաշինյանը: