Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե Հայաստանը նորից վերադառնա սահմանափակումների խիստ ռեժիմի, կանխատեսում է տնտեսական երկարաժամկետ ճգնաժամ:
«Առողջապահության համակարգը մեր առաջ անընդհատ խնդիր է դնում՝ օր առաջ գնալու համընդհանուր սահմանափակումների: Այդ հարցը պարետատանը, գրեթե, ամենօրյա ռեժիմով քննարկվում է: Մենք սահմանափակումների շրջանը տեսել ենք: Տեսել ենք, որ այդ սահմանափակումները բերում է գրեթե աղետալի սոցիալական ու տնտեսական հետևանքների: Մենք ըստ էության 100 մլրդ դրամի տնտեսական ու սոցիալական հնարավորություններ ենք ստեղծել նախորդ շրջանում: Բայց նաև պետք է հասկանալ, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չեն, նորից փակվելու ընթացքում կարող ենք հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ օրհասական ու պատասխանատու պահ է:
«Մյուս կողմից իրավապահների վրա է դրվում առանձնակի պատասխանատվություն, պետք է ի վիճակի լինեն առանձնահատուկ կոշտություն և չորություն ցուցաբերեն այս իրավիճակը կարգավորելու, հակահամաճարակային կանոնները պարտադրելու բոլոր այն դեպքերում, երբ դրանք կամավոր չեն պահպանվում»,- նախազգուշացրեց վարչապետը: