ՌԴ պաշտպանության նախարարությունում կամավորների են հավաքագրել կորոնավիրուսի դեմ բացառիկ պատվաստանյութի կլինիկական փորձարկման համար՝ գրում է РИА Новости-ն:
Փորձարկմանը կմասնակցեն 50 զինվորականներ, այդ թվում՝ հինգ կանայք: Բոլոր կամավորները հետազոտվել ու թեստավորվել են:
Կլինիկական փորձարկումը կանցկացվի գերատեսչության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի բազայում, որտեղ նախկինում ուսումնասիրվել է Էբոլայի դեմ պատվաստանյութը:
Կամավոր զինվորականների առաջին խմբի հետազություններն ու փորձարկման նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն հունիսի 3-ին: