Միլիարդատեր գործարար Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել Իսրայելի ամենաթանկ առանձնատունը, որի համար վճարել է 65 միլիոն դոլար: Սա ռեկորդային գործարք է Իսրայելի համար: Այս մասին գրում է Globes.co.il կայքը:
Առանձնատունը գտնվում է Թել Ավիվի հյուսիսային արվարձանում: Այն զբաղեցնում է 9.5 հա տարածք և բաղկացած է երկու կառույցից՝ զբաղեցնելով մոտ 3000 քառակուսի մետր:
Նախկին սեփականատերն առանձնատունը ձեռք էր բերել 9 միլիոն դոլարով, սակայն լուրջ ներդրումներ արել անշարժ գույքի արդիականացման վրա: Երկու տարի առաջ առանձնատունը գնահատվել էր 100 միլիոն դոլար, սակայն գնորդ չէր գտնվել:
Սա Ռոման Աբրամովիչի երրորդ սեփականությունն է, որը միլիարդատերը գնել է Իսրայելում: