Իտալական «Ռոման», որտեղ վարձավճարով հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, իր պաշտոնական կայքում հրապարակել է թիմի՝ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մնացած հանդիպումների ժամանակացույցը։
«Ռոմայի» առաջին խաղն Ա սերիայում կկայանա հունիսի 24-ին՝ «Սամպդորիայի» դեմ և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Հանդիպումների ժամերը՝
«Ռոմա» – «Սամպդորիա»՝ 23:45
«Միլան» – «Ռոմա»՝ 19:15
«Ռոմա» – «Ուդինեզե»՝ 23:45
«Նապոլի» – «Ռոմա»՝ 23:45
«Ռոմա» – «Պարմա»՝ 23:45
«Բրեշիա» – «Ռոմա»՝ 21:30
«Ռոմա» – «Վերոնա»՝ 23:45
«Ռոմա» – «Ինտեր»՝ 23:45
«Սպալ» – «Ռոմա»՝ 23:45
Չեն հրապարակվել միայն վերջին երեք տուրերի ժամանակացույցը, որովհետև դրանք դեռ հայտնի չեն: