Ռուսաստանի Դաշնության բնակչության շրջանում զանգվածային պատվաստումները կարող են սկսվել աշնանը, եթե պատվաստանյութի փորձարկումը հաջողությամբ պսակվի՝ գրում է Vesti.ru կայքը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ պատվաստանյութի հետ կապված աշխատանքներն իրականացվում են ամբողջ հզորությամբ: Չեռնիշենկոն նշել է, որ քանի դեռ դեղամիջոց չկա, անհրաժեշտ է սովորել ապրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսից բխող ռիսկերը: