ESPN-ին բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերի խոսնակ Լեոնարդ Էլերբին հայտնել է, որ մարզիկը կհոգա Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողության ծախսերը:
«Նա, հավանաբար, կատաղած կլինի, որ ես դա ասում եմ, բայց Մեյվեզերը անպայման կհոգա թաղման արարողության բոլոր ծախսերը»,- ասել է բռնցքամարտիկի խոսնակ Լեոնարդ Էլերբին:
Էլերբին ասել է, որ Մեյվեզերը արդեն կապ է հաստատել հանգուցյալի ընտանիքի հետ՝ քննարկելու արարողության մանրամասները: Մարզիկի ներկայացուցչի խոսքերով՝ Ֆլոյդը դա անում է ավելի քան 20 տարի, խոսքը ինքնագովազդի կամ ինչ-որ մեկի ողբերգության հաշվին իրեն հիշեցնելու ցանկության մասին չէ:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը ԱՄՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է մայիսի 25-ին խանութում 20 դոլարի կեղծ չեկ օգտագործելու կասկածանքով: Սպաներից մեկը տղամարդու պարանոցը ծնկով սեղմել է գետնին և մի քանի րոպե պահել, չնայած ականատեսների վրդովմունքի և Ֆլոյդի բացականչություններին, որ նա չի կարող շնչել: Ինչ-որ պահի Ֆլոյդը կորցրել էր գիտակցությունը, և նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ շուտով նա մահացել է: Հաջորդ օրը Մինեապոլիսում անցկացվեց բողոքի ակցիա՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, որոնք դժգոհություն էին հայտնում ոստիկանության գործողություններից: