Անգլիայում քննարկում են ամեն տարբերակ՝ հասկանալու՝ ինչպես կարելի կլինի արհեստականորեն լցնել տրիբունաները՝ խաղերի ժամանակ երկրպագուների ներկայությունն ապահովելու համար:
Պրեմիեր լիգան կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո վերսկսելու է հունիսի 17-ից՝ առանց ֆուտբոլասերների:
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՊԼ-ի ղեկավարներն առաջիկա օրերին քննարկելու և քվեարկություն են անցկացնելու անգլիական ակումբների միջև՝ դատարկ տրիբունաները FIFA 20 վիդեոխաղի երկրպագուների կեղծ աղմուկի ներքո անցկացնելու համար:
Այդկերպ անգլիական ակումբները կփորձեն ֆուտբոլային մթնոլորտ ապահովել՝ դատարկ ու անձայն տրիբունաների բացասական ազդեցությունից խուսափելու համար: Մինչև Պրեմիեր լիգայի ավարտը թիմերին, ընդհանուր առմամբ, մնացել է անցկացնելու 92 հանդիպում: