ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հունիսի 1-ին Շենգավիթ վարչական շրջանում երեխաների տոնի առթիվ միջոցառումը կազմակերպել են ծնողները, որոնք էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության:
«Դժվար է հավատալ, բայց, պարզվում է, այս միջոցառումը կազմակերպել են թաղամասի ծնողները՝ երեխաների համար:
Կազմակերպիչ ծնողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ թե քանի տատիկ և պապիկ կմահանա միջացոռման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։
«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը»,- գրել էր նա։