Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի բժիշկների օրհնության կարգ։
Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր Աջը՝ տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Օրհնության կարգը կհեռարձակվի ուղիղ եթերով: