Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ֆինանսների նախարարություն և պետական եկամուտների կոմիտե ու ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին: Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Կցանկանայի առանձնացնել երկու հանձնարարական, որ հնչեցրել եմ տեղերում: Առաջին՝ պետական միջոցներից ոչ մի լումա անարդյունավետ կերպով չպետք է ծախսվի: Ֆինանսների նախարարին հանձնարարել եմ կարճ ժամանակում վերանայել բոլոր ծախսերը:
Իսկ ըստ ՊԵԿ նախագահին ուղղված հանձնարարականի՝ հարկերի պատճառով ոչ մի ընկերություն համավարակի պայմաններում չպետք է սնանկանա: Հակառակը՝ Կառավարությունն իր գործիքակազմով սատար է կանգնելու բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք, պասիվ գործունեությամբ պայմանավորված, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել»,- գրել է ԱՀ նախագահը: