Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված դատապարտյալ չկա, հետևաբար կալանավայրերում արձանագրված 3 մահվան դեպքերը չեն կարող լինել կորոնավիրուսի հետևանքով: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Նա նշեց, որ կալանավորներից երկուսի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է, մեկն ինքնասպանություն է գործել: