Թուրքիայի իշխանությունները 118 մարդու բերման ենթարկելու հրամանագիր են ստորագրել, որոնք, ըստ պաշտոնական Անկարայի, առնչություն են ունեցել 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ: Թեմային է անդրադարձել The New York Times պարբերականը:
Կասկածյալների մեծ մասը Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի նախկին և ներկա զինվորականներ են, ի թիվս որոնց՝ նաև բարձրաստիճան զինվորականներ:
2016-ից մինչև այսօր Թուրքիայում շարունակվում է մարդորսը: Ճաղերի հետևում հայտնված ավելի քան 80 հազար մարդ սպասում է դատավարությանը, 150 հազար ծառայողներ էլ հեռացվել են աշխատանքից: