Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է կապույտ վառելիքի համար առաջարկվող սակագնի սեփական տարբերակները։
Ծառայությունը գտնում է, որ բնակիչ-բաժանորդների համար գազի գործող սակագինը՝ 139 դրամը, պետք է պահպանվի, թեև «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր մոտ 3 դրամով նվազեցնել խորանարդ մետրի արժեքը։
Հանձնաժողովը համաձայն չէ նաև անապահով խավի համար սակագինը 100 դրամից 135 դրամ դարձնելու «Գազպրոմի» տարբերակին։
Թվերը դեռ վերջնական հաստատված չեն, սակագնային քաղաքականությունը մշակող մարմնում շարունակվում են աշխատանքային քննարկումները։
Հիշեցնենք՝ «Գազպրոմն» ապրիլի 1-ին դիմել էր Հանրային ծառայություններ՝ առաջարկելով վերանայել սպառողներին մատակարարվող գազի սակագինը։