Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսի 46 դեպք, առողջացել է 26, մեկուսացված է 100, թեստավորված է 26 մարդ։ Մահվան դեպք չկա։
Այսպիսով, Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: