Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ լոռեցիներին հորդորելով պահպանել անհրաժեշտ ցուցումները, քանի որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ վիճակը դառնում է առավել խոցելի:
«Վաղն առավոտից Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է կորոնավիրուսով վարակման 96 դեպք, մահվան' 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների և ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը: