ԱԺ-ում քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի հեղինակը նշեց, որ փաթեթը լրամշակվել է, առաջինից երկրորդ ընթերցում իրականացվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ: Նախագծի քվեարկությունը վաղն է:
Նշենք, նախագծով առաջարկվում է՝ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով: