Եվրահանձնաժողովը վերանայել է ԵՄ օդային անվտանգության ցուցակն ու այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին:
Խոսքը ընդհանուր՝ 96 ավիաընկերության մասին է, որոնց մեջ են մտնում նաև Հայաստանում հավաստագրվածները: Դրանք ավելացվել են ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո:
Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը: