Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փոքր և միջին ձեռնարկությունները զգալի դժվարությունների են հանդիպում: Համավարակի պայմաններում փոխվել են բիզնես միջավայրն ու իրավիճակը, մարտահրավերներ են առաջացել՝ պահպանելու աշխատուժը, հարմարվելու շուկայի նոր պահանջներին, շարունակելու գործունեությունը՝ արգելափակումների և խիստ սահմանափակումների պայմաններում:
ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ-ը հանուն բիզնեսի (EU4Business) նախաձեռնության ներքո մեկ հարթակում է հավաքվել ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե որտեղից, ինչպես, ինչ պայմաններով ՓՄՁ-ները կարող են ստանալ աջակցություն, դրամաշնորհներ, վարկեր և այլն: Համապարփակ այս հարթակում մանրամասն ներկայացված են ԵՄ-ի, տարբեր կազմակերպությունների կողմից ՓՄՁ աջակցության հնարավորություններ, օժանդակության ծրագրեր, ուղեցույցներ, թե ինչպես ՓՄՁ-ները կարող են դիմակայել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներին՝ մեղմելու իրավիճակն ու փնտրելու նոր լուծումներ:
Հարթակում ներկայացված են ոչ միայն ԵՄ-ը հանուն բիզնեսի (EU4Business) շրջանակներում ծրագրերը Հայաստանի, այլև Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար: