Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ
Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, որոնք պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։
Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար՝ այդպիսի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին՝ խնդրում եմ իրենց, այդ թվում՝ որակավորումը հավաստող տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»։