Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Երկու երկրների ղեկավարները խոսել են կորոնավիրուսի համավարակի մասին, քննարկել մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը:
Նշվում է, որ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքերի՝ Ռուսաստան մատակարարման համար: ՌԴ նախագահը կարևորել է ռազմավարական կայունությունն ու ռազմական ասպարեզում վստահության միջոցների մասին երկխոսության ակտիվացումը: Կողմերը քննարկել են նաև ՕՊԵԿ+ գործարքի արդյունքները: