Ուկրաինան գտել է Հունգարիայի հետ հակասությունը կարգավորելու միջոցը: Խնդիրը, որ կապված է ուկրաիներենին առնչվող օրենսդրության հետ, քննարկվել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի՝ Բուդապեշտ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նշվում է, որ Կիևը զիջումներ է կատարել՝ պայմանավորվելով Անդրկարպատներում ստեղծել առանձին հունգարական շրջան, որտեղ կուսուցանվի հունգարերեն և հունգարական մշակույթը: