ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց քվեարկություններով: Կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 111 կողմ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը քննարկել հատուկ ընթացակարգով:
Այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:
Խորհրդարանը քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին հարցը, և 100 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: