ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է G7 գագաթնաժողովը, որը նա ցանկանում էր անցկացնել հունիսի վերջին, և առաջարկում է ընդլայնել դրան մասնակցելու հրավիրված երկրների ցուցակը: Նա նշել է Ռուսաստանին, Ավստրալիային, Հարավային Կորեային և Հնդկաստանին, հետագայում չի բացառել նաև Չինաստանի մասնակցությունը:
ԱՄՆ նախագահը G7-ն իր ներկա ձևաչափով համարել է «երկրների շատ հնացած խումբ»:
«Ես հետաձգում եմ այս գագաթնաժողովը, քանի որ չեմ կարծում, որ G7-ը պատշաճ կերպով ներկայացնում է այն, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Թրամփը հայտարարեց, որ հունիսին ցանկանում է Սպիտակ տանն անցկացնել G7-ի գագաթնաժողովը, բոլորի անձամբ ներկայությամբ, ինչն ըստ նրա՝ կազդարարեր աշխարհին, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է: Այդ կապակցությամբ, սակայն, ԱՄՆ նախագահն ստացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մերժումը:
Այժմ Թրամփը մտադիր է գագաթնաժողովը հետաձգել մինչև սեպտեմբեր և այն անցկացնել ընդլայնված կազմով: